ԱՊԼ-ի նորեկ «Լիդսը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին, տեղեկացնում է RMC Sports-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբն արդեն կապվել է ֆուտբոլիստի գործակալների հետ և քննարկել է Դրաքսլերին գնելու հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության 2014 թվականի չեմպիոնը 2017 թվականից հանդես է գալիս ՊՍԺ-ում:
Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Դրաքսլերը մասնակցել է 11 հանդիպման և դարձել ՝ 4 գոլային փոխանցման հեղինակ: