Գերմանական «ՌԲ Լայպցիգը» ձեռք է բերել Բեռլինի «Հերտայի» 18-ամյա ֆուտբոլիստ Լազար Սամարջիչին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Սամարջիչը հանդես է գալու 20 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին իրենց կազմում էին ցանկանում տեսնել նաև ՝ «Բավարիան», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:
✍️ Verstärkung für die Offensive!#RBLeipzig verpflichtet Lazar #Samardzic von @HerthaBSC. Der 18-jährige Junioren-Nationalspieler erhält bei den Roten Bullen einen langfristigen Vertrag bis 2025 und wird mit der Rückennummer 20 auflaufen.
👉 https://t.co/EkNOahEuqT pic.twitter.com/NC6cHfVCxo
— RB Leipzig (@DieRotenBullen) September 8, 2020
Սամարջիչը համարվում է գերմանական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, ում մասին գովեստի խոսքեր է ասել Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն:
«Այս տղան կդառնա Միխաել Բալակի հետնորդը»,- ժամանակին ասե էր Կլոզեն:
























































