«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ցանկություն է հայտնել ընդգրկվել ակումբի ղեկավարության կազմում:
«Կարծում եմ՝ ժամանակն է ձեռքս վերցնելու ակումբի գործերը։ ՄՅՈւ-ի ղեկավարություն, դուք պատրա՞ստ եք թույլ տալ ինձ օգնել ձեզ:
Ու՞մ կգնեի «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Պաուլո Դիբալան կդառնար իմ առաջին տրանսֆերը», — գրել է Էվրան Instagram-ում։
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը ԱՊԼ-ում 6 տուրից հետո վաստակել է 8 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: