«Էվերթոնի» հարձակվող Մոյզե Կենը կարող է վերադառնալ «Յուվենտուս»։ Թուրինցիներն ուզում են վարձակալել նրան։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Իտալիայի չեմպիոնը խաղացողին գնելու հնարավորությամբ մինչև 2022 թվականը նախատեսված վարձակալության առաջարկ է պատրաստում։
Կենի շուկայական արժեքը 25 մլն եվր է։
«Էվերթոնը» նրան «Յուվենտուսից» գնել է նախորդ տարի։
ԱՊԼ անցած մրցաշրջանում Կենը 21 խաղ է անցկացրել, խփել 2 գոլ ու դարձել նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։