«Էվերթոնի» հարձակվող Մոյզե Կինը, ով վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ում, կարող է մնալ փարիզյան ակումբում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի հաղորդմամբ, ակումբի ղեկավարությունը գոհ է 21-ամյա իտալացու խաղից եւ պատրաստ է նրա հետ լիարժեք պայմանագիր կնքել:
Հիշեցնենք, որ իտալացու տրանսֆերն «Էվերթոնը» ձեռք բերեց 2019-ին: