«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի ու Անտուան Գրիզմանի փոխհարաբերությունների մասին:
«Նույն բանը, ինչ տեղի էր ունեցել ինձ հետ, կատարվում է Անտուանի հետ: Հաղորդակցությունը հարթվում է աստիճանաբար: Մեսսիի շուրջ ուժեղ կորիզ կա, նա լավ է շփվում Լուիս Սուարեսի հետ, բայց շատ բաց է, այնպես որ, ժամանակի հետ կոնտակտը կստացվի:
Մեսսիի հետ շատ բանի մասին կարելի է խոսել, որ միայն ֆուտբոլի: Նա ամեն օր օգնում է մեզ: Երբ ինչ-որ մեկը գալիս է «Բարսելոնա», նա նայում է, թե ինչ եք դուք անում, բայց նա նրանցից չէ, ովքեր ցուցումներ են տալիս կամ նկատողություններ անում:
Հեշտ չէ տեղ վաստակել այնպիսի թիմում, ինչպիսին «Բարսելոնան» է, քանի որ այստեղ շատ են նույնպիսի փորձառու խաղացողները: «Բարսելոնան» շատ յուրահատուկ խաղաոճ ունի, որին Գրիզմանը դեռ չի ընտելացել: Նրան ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի ու իրեն ավելի լավ զգա խաղադաշտում», — Լանգլեի խոսքերն է մեջբերել Goal-ը: