Այսօր՝ օգոստոսի 18-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը:
«Լայպցիգը» կխաղա ՊՍԺ-ի դեմ: Երկու թիմերն էլ իրենց պատմության մեջ առաջին անգամ են հասել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ:
Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում «Լայպցիգը» հաղթահարեց «Աթլետիկոյի» արգելքը (2-1), իսկ ՊՍԺ-ն նույն հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ:
Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա TV-ի և Արմենիա Premium-ի եթերում: Այն հնարավոր կլինի դիտել նաև մեր կայքում: Խաղի մեկնարկը 23:00-ին է: