Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարեց հարձակվող Ադոլֆո Գայչի տեղափոխությունը Սան Լորենցոյից արգենտինական հայտնի «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալի մոտիվներով:
🇦🇷 Tanque, estás en casa! 🔴🔵 #ЦСКА pic.twitter.com/Kd8uP8KLmG
— ПФК ЦСКА Москва (@pfc_cska) August 5, 2020
«Սան Լորենցոn» դեռ հուլիսի 30-ին պաշտոնապես հայտարարել էր, որ Գայչը կշարունակի կարիերան ԲԿՄԱ-ում:
Գայչը այս մրցաշրջանում 27 հանդիպում է անցկացրել «Սան Լորենցոյի» կազմում, խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Արգենտինայի հավաքականի կազմում նա անցկացրել է 1 հանդիպում: