«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղի արդյունքը (0-2):
«Դա շատ ցավալի պարտություն է: Մենք պետք է շատ բաներ վերլուծենք ու ինքնաքննադատ լինենք, որպեսզի առաջ քայլ կատարենք:
Խաղը հենց առաջին րոպեներից ծանր էր մեզ համար: Մենք միանգամից սկսեցինք պարտվել, դա զգացվում էր, դա բարդացրեց իրավիճակը:
Մենք շատ էինք տիրում գնդակին, բայց գործողությունները համոզիչ չէին, մենք պահեր չէինք ստեղծում:
Չպետք է մտածենք անցած մրցաշրջանի մասին, երբ չեմպիոն էինք: Պետք է հասկանալ, թե ինչու չենք հաղթում հիմա: Սա մեզ շատ է անհանգստացնում: Պետք է հասկանանք, թե ինչու ենք ընդամենը պահեր ստեղծում:
Թիմը պարտավոր է խաղեր հաղթել, բայց մենք դա չենք անում: Դեռ երկար ճանապարհ կա, բայց նման պարտությունները կարող են մեզ վրա թանկ արժենալ առաջնությունում: Սա կարևոր պահ է, որը մեզ պետք է օգնի հասկանալ, թե ինչ է կատարվում: Մեզ երկար, ծանր տարի է սպասվում», — Սուարեսի խոսքերն է մեջբերել Sport English-ը: