Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուբիշա Տումբակովիչը կարծիք է հայտնել հարձակվող Լուկա Յովիչի խնդիրների մասին:
«Սերբերը շատ հիասթափված են նրանից: Նրա պատճառով դռները փակ են իր հայրենակիցների համար, ովքեր կցանկանային տեղափոխվել ավելի մեծ ակումբներ», — Տումբակովիչի խոսքերն է մեջբերում Marca-ն:
2019 թվականին Յովիչը 60 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Այնտրախտից» «Ռեալ»։ 2019/20 մրցաշրջանում Յովիչը Լա Լիգայում «Ռեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և խփել 2 գոլ՝ միաժամանակ հայտնվելով մի քանի սկանդալային պատմությունների մեջ:




























































