Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ պայմանագիր կնքելու մասին: Պայմանագիրը ստորագրվել է «3+1» սխեմայով:
29-ամյա ֆուտբոլիստը միացել է «Սպարտակին»՝ որպես ազատ գործակալ: Ուրբաթ՝ հուլիսի 31-ին, նրա պայմանագիրն ավարտվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:
«Ալեքսանդր Կոկորինը «Սպարտակի» ֆուտբոլիստ է: Բարի գալուստ, Սաշա»: — ասված է ակումբի հայտարարության մեջ:
⚡️ Александр Кокорин – футболист «Спартака»! Добро пожаловать, Саша!https://t.co/D7oz8rzS5g
— ФК «Спартак-Москва» (@fcsm_official) August 2, 2020