Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օսկար Ռոդրիգեսը կարող է շարունակել կարիերան Ա Սերիայում: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:
Հաղորդվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստին մտադիր է վարձել «Միլանը»: Վերջին 2 տարիների ընթացքում Ռոդրիգեսը վարձավճարով հանդես է եկել «Լեգանեսում», և «Ռեալը» պատրաստ է ամբողջությամբ վաճառել նրա տրասնֆերը:
Նախկինում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Վիլյառեալը»: