«Սևիլյան» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի՝ նախորդ շաբաթ հանձնած կորոնավիրուսի թեստի արդյունքները։
Մեկ ֆուտբոլիստի մոտ, որի անունը չի բարձրաձայնվում, թեստը դրական արդյունք է տվել։ Խաղացողի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է, բայց նա ինքնամեկուսացվել է։ Նրա բոլոր թիմակիցներին կրկնակի թեստ է արվել։ Արդյունքները հայտնի կդառնան վաղը՝ հուլիսի 30-ին։
8 օր անց՝ օգոստոսի 6-ին, «Սևիլյան» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում մրցելու է «Ռոմայի» հետ։ Հանդիպումն անցկացվելու է Դույսբուրգւ «Շաույնսլանդ-Ռայզեն-Արենա» մարզադշտում Երևանի ժամանակով 20:55-ին։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ մրցաշարի բոլոր խաղերն անցկացվելու են Գերմանիայում։