Գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարիերան կարող է շարունակել Իսպանիայի առաջնությունուն։ Այս մասին հաղորդում է Goalը՝ հղում անելով Sky Sports-ին։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ 28-ամյա գերմանացու նկատմամբ, որը հուլիսի 1-ին հեռացել է «Բորուսիայից» ու ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերել, հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլյան»։ Հաղորդվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյոտցեի ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական «Մոնակոն»։
Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» սան է։ Ակումբի կազմում հանդես է եկել 2008-2013 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։ 2016-ի ամռանը Գյոտցեն վերադարձել է Դորտմունդ, տրանսֆերի արժեքը կազմել է 22 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի 15 խաղի ու դարձել 3 գոլի հեղինակ։