«Սևիլյան» մտադիր է թիմ հրավիրել «Ռեալի» հարձակվող Տակեֆուսա Կուբոյին: Այս մասին գրում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն, կողմերն արդեն բանակցում են: Անցած մրցաշրջանում 19-ամյա ճապոնացին վարձավճարով խաղում էր «Մայորկայի» կազմում:
Անցկացրած 35 խաղում Կուբոն դարձել է 4 գոլի հեղինակ: