Երևանի «Ուրարտուն» նախապատրաստական շրջանի ընթացքում մի քանի ընկերական հանդիպումներ կանցկացնի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հուլիսի 23-ին կմրցի Չարենցավանի «Վանի», հուլիսի 25-ին՝ «Գանձասար-Կապանի», իսկ հուլիս 30-ին ՝ ԲԿՄԱ-ի հետ։
Հնարավոր է, որ «Ուրարտուն» ևս մի քանի ստուգողական հանդիպումներ անցկացնի։ Մրցակիցներն այժմ հստակեցվում են։
Ստուգողական հանդիպումների հետագա մրցակիցների, ինչպես նաև կայանալիք խաղերի ժամերի և վայրերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։