Ռուսական «Չայկայի» ֆուտբոլիստ Մաքսիմ Մաշնյովը պայմանագիր է ստորագրել «Ուրարտուի» հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի նախորդ առաջնությունում Մաշնյովն անցկացրել էր 23 հանդիպում ու դարձել ՝ 2 գոլի հեղինակ։
Մաշնյովը հանդես է եկել ռուսական մի շարք այլ ակումբներում Վլադիվոստոկի «Լուչում», «Բայկալում» և Տուլայի «Արսենալում»։
«Տեղափոխությունն «Ուրարտու» ինձ համար քայլ է դեպի առաջ, որովհետև այստեղ եվրոգավաթներում խաղալու հնարավորություն կա, բոլորին չէ, որ տրվում է նման շանս։ Ակումբի կազմում անցկացրած մի քանի մարզումից հասկացել եմ, որ ոչ թե նպատակը, այլ առաջադրված խնդիրը հնարավորինս վեր բարձրանալն է, լավ արդյունք ցույց տալը, որպեսզի դուրս գանք եվրոգավաթներ, առաջնությունում պայքարենք բարձր հորզիոնականների համար, չեմպիոնության համար, նույնը վերաբերում է նաև գավաթի խաղարկությանը: Հիմա դրա համար արվում է ամեն ինչ»,- «Ուրարտուի» մամուլի ծառայության հետ զրույցում ասել է 27-ամյա կիսապաշտպանը։