Միլանի «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է լքել իտալական ակումբը, տեղեկացնում է Mediaset-ը:
Դանիացի ֆուտբոլիստը չկարողացավ ամրապնդվել միլանյան թիմի կազմում: Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է Էրիկսենի խաղից և դրամադրվածությունից:
Մարզիչը խնդրել է «Ինտերի» ղեկավարությանը վաճառել 28-ամյա կիսապաշն տպանին:
Միլանյան ակումբը մտադիր է 60 միլիոն եվրո ստանալ Էրիկսենի դիմաց:
Հիշեցնենք, որ դանիացին կես տարի առաջ էր տեղափոխվել Ա Սերիա: Անցկացրած 11 հանդիպումներում նա դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Էրիկսենի պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է 2024 թվականին: