«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը շնորհավորել է «Լիդս Յունայթեդին» 16 տարվա դադարից հետո ԱՊԼ վերադառնալու առթիվ, սակայն այն բանից հետո երբ նրան քննադատել են մանչեսթերյան ակումբի երկրպագուները, հարձակվողը հեռացրել է գրառումը:
«Լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու՝ ուրախ եմ, որ «Լիդսը» վերադառնում է Պրեմիեր-լիգա, որտեղ էլ որ պետք է լիներ այս ակումբը: Շնորհավորում եմ»,- գրել է հարձակվողը «Թվիթերում»:
Բայց շուտով Ռեշֆորդը ջնջել է գրառումը: «Լիդսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների միջև լարված հարաբերություններ են, իսկ ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն իր ինքնակենսագրականում պատմել է «Լիդսի» հետ խաղերի սկզբունքային բնույթի մասին: