Բեռլինում անցկացվող ցուցադրական մրցաշարի եզրափակչում լատվիացի թենիսիստուհի Անաստասիա Սևաստովան հաղթեց չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովային:
Որոշիչ հանդիպումն ավարտվեց 6:3, 3:6, 10:5 հաշվով ՝ հօգուտ Սևաստովայի:
Երրորդ տեղի համար պայքարում գերմանացի Անդրեա Պետկովիչը պարտության մատնեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինային՝ 6:4, 7:6: