Նիկո Կովաչը կդառնա «Մոնակոյի» գլխավոր մարզիչը, հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիական պարբերականը գրել էր, որ «Մոնակոն» հեռացրել է Ռոբերտ Մորենոյին:
Կովաչը գլխավորել է «Բավարիան», սակայն 2019 թվականի նոյեմբերի սկզբին հեռացվել է այդ պաշտոնից: 48-ամյա մասնագետը 2018 թվականի ամռանն էր գլխավորել «Բավարիան»: Նրա գլխավորությամբ մյունխենցիները դարձել են Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնակոն» մտադիր է մի շարք ֆուտբոլիստներից բաժանվել: Հաջորդ մրցաշրջանում «Մոնակոն» Լիգա 1-ում ֆուտբոլիստների աշխատավարձերի կտրվածքով երկրորդը կլինի ՊՍԺ-ից հետո, այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարությունը որոշել է թեթևացնել աշխատավարձերի ծախսը:
Լավ առաջարկներ ստանալու դեպքում «Մոնակոն» կարող է վաճառել ամենաբարձր շուկայական արժեք ունեցող ֆուտբոլիստներին, մասնավորապես Բենուա Բադիաշիլեին, Վիսամ Բեն-Յեդերին, Բենյամին Հենրիքսին, Յուսուֆ Ֆոֆանային և Ֆոդե Բալո-Տուրեին: Ակումբը կարող է հրաժարվել նաև այն ֆուտբոլիստներից, որոնց վարձակալությամբ այլ թիմեր է ուղարկել: