«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստակամություն է հայտնել գլխավորելու Մյունխենի «Բավարիան»:
«Ինձ հետաքրքիր է աշխատանքը «Բավարիայում»: Մարզչական աշխատանքն իմ ամբողջ կյանքն է: Եվ բոլոր մարզիչները, որոնց դուք կհարցնեք, նույն բանը կասեն ձեզ: Ես կարոտում եմ այն ժամանակները: Խաղեր հաղթել, թիմին պատրաստել և հաճույք ստանալ այդ պրոցեսից՝ սա այն է, ինչի կարիքը ես ունեմ հիմա: Ես սկսել եմ մարզել 33 տարեկանում շարունակել եմ առանց դադարի և ամենաբարձր մակարդակով դրանով զբաղվել մինչև 69 տարեկանը», — Վենգերի խոսքերն է մեջբերել Bild-ը՝ հղում անելով beIN Sports-ին:
«Բավարիան» 4-րդ տեղն է զբաղեցնում Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում՝ ակտիվում ունենալով 18 միավոր:
Վենգերը 2018-ի ամռանը «Արսենալից» հեռանալուց հետո առանց աշխատանքի է: Լոնդոնյան ակումբի ղեկը ֆրանսիացին զբաղեցնում էր 1996 թվականից: