Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Քվեարկության արդյունքում Սարգիսը հաղթել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ հավաքելով 83 տոկոս։ Սարգիս Ադամյանը հոկտեմբերին «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 4 հանդիպման ու 3 գոլի հեղինակ է դարձել՝ Բունդեսլիգայում երկու անգամ գրավելով «Բավարիայի» դարպասը, գավաթային խաղում էր մեկ գոլ խփելով «Դույսբուրգին»։
Հավելենք, որ հոկտեմբերի բոլոր 4 խաղերում «Հոֆենհայմը» հաղթանակներ է տարել։