Goal-ը հայտնում է, որ «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը:
Կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մինչև 2024 թվականը: Կիսապաշտպանը շաբաթական կվաստակի 110 հազար ֆունտ: Այսպիսով, Մեդիսոնը կդառնա «Լեսթերի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեդիսոնի տրանսֆերին հավակնում էր «Ռեալը»: