Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային»։
Հանդիպման վերջնական հաշիվը շքեղ գոլով ձևակերպեց Ջեյմս Մեդիսոնը, ում համար այս գոլը 50-րդն էր ԱՊԼ-ում։ Ջեյմսը խփեց նաև իր 9-րդ գոլը տուգանայինից։