«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը երկարաձգել է պայմանագրի ժամկետը, հայտնում է «աղվեսների» պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը սահմանված էր մինչև 2024 թ.. նախորդը նախատեսված էր մինչև 2023 թ.:
Մեդիսոնը «Լեսթեր» է տեղափոխվել «Նորվիչից»՝ 2018 թ-ին: «Աղվեսների» կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 16 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
«Անչափ երջանիկ եմ՝ «Լեսթերի» հետ նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ»,-ասել է 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը:
Посмотреть эту публикацию в Instagram