Ֆիլիպինացի ֆուտբոլիստուհի Անյանա Բաուտիստան հուլիսի 22-ին հեռացել է կյանքից՝ 17 տարեկան հասակում, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեկ ամիս առաջ մարզուհուն լուրջ ախտորոշում էր տրվել՝ սուր տարածված էնցեֆալոմիելիտ (գլխուղեղի հազվագյուտ բորբոքում): Այնուհետև Բաուտիստան վարակվեց կորոնավիրուսով, և վարակը խորացրեց նախնական խնդիրը:
«Ֆեդերացիան ցավակցում է Անյանայի ընտանիքին ու ընկերներին ու ֆուտբոլային հանրությանը խնդրում է աղոթել նրա հոգու հանգստության համար»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով գարնանը դադարեցվել են գրեթե բոլոր մրցաշարերը, իսկ Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել էր 2021 թվական:
























































