Ռումինացի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն մոտ է Կիևի «Դինամոն» գլխավորելուն: Այս մասին տեղեկացնում է ուկրաինացի լրագրող Իգոր Բուրբասը:
Նշվում է, որ 74-ամյա մասնագետն արդեն ժամանել է Կիև և շուտով պայմանագիր կստորագրի ուկրաինական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Լուչեսկում 2006-2016 թվականներին մարզել է Դոնեցկի «Շախտյորը»: Դրանից հետո նա մարզել է ռուսական «Զենիթը»: