«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը պատմել է, թե ում է ամենից շատ կարոտել կարանտինի ընթացքում։
«Կարանտինի ընթացքում ամենից շատ կարոտել եմ մայրիկիս։ Սա առաջին անգամ է իմ կյանքում, որ ես նման երկար ժամանակ մնացել եմ առանց իմ մայրիկին տեսնելու»,-Լեբրոնի խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։
Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դեռևս մարտին դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այն վերսկսվելու է հուլիսի 30-ին։