«Նիսի» հարձակվող Կասպեր Դոլբերգը հրաժարվում է հանդես գալ ակումբում:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Դոլբերգի 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցը շաբաթվա սկզբում անհետացել է ակումբի մարզաբազայից: Այս միջադեպից հետո ֆուտբոլիստը բաց է թողել ակումբի մարզումները՝ պատճառաբանելով, որ վատ ինքնազգացողություն ունի:
Սակայն նշվում է, որ հենց այս միջադեպն է պատճառ հանդիսացել, որ Դոլբերգը դաշտ դուրս չգա: