Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի Մ-23 Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում այսօր՝ նոյեմբերի 3-ին մրցումային երկրորդ օրն է: Հայաստանն այսօր ներկայացված է 4 քաշային կարգերում:
72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Լիտվան ներկայացնող Կրիստուպաս Սլեիվայի հետ: Գոտեմարտն ավարտվեց 11-11 հաշվով և հաղթող ճանաչվեց հայ ըմբիշը:
Կալաչյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Մակեդոնիայի ներկայացուցիչ Վալենտին Պետիչը: