Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Պարմայի» նկատմամբ:
Հռոմեական թիմի կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Գոլային փոխանցումը Հենոն կատարել է Վերետուին: Վերջինիս խփած գնդակը Հռոմի թիմը ներկայացրել է գրաֆիկական պատկերման շնորհիվ: