«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն հայտնվել է «Յուվենտուսի» տրանսֆերային թիրախում: Այս մասին հայտնում է Sportitalia-ն: «Յուվեն» 21-ամյա կիսապաշտպանի համար պատրաստ է առաջարկել 50 մլն եվրո:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում իտալացին անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Հունվարին ֆուտբոլիստի մոտ աջ ծնկի վնասվածք էր ախտորոշվել, որի պատճառով նա բաց թողեց 6 ամիս:
Ձանիոլոյի տրանսֆերով հետաքրքրված է նաև «Ռեալը»: