«Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն հաստատել է, որ վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2020-ը:
«Ես հիասթափված եմ, որ բաց կթողնեմ Եվրո-2020-ը: Հիմա իմ հիմնական նպատակն է հաջորդ տարի պատրաստ լինել Աշխարհի առաջնությանը»,- մեջբերում է ֆուտբոլիստին Football Italia-ն:
Հիշեցնեն, որ 2020թ սեպտեմբերի 8-ին 21-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք։ Ձանիոլոյի համար սա 2-րդ նմանատիպ վնասվածքն է մեկ տարվա ընթացքում։ Նախորդ տարվա հունվարին նա վնասել էր աջ ծնկի խաչաձև կապանները «Յուվենթուսի» դեմ խաղում։