«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: Թուրինյան ակումբը հաջորդ ամառ կփորձի ձեռք բերել 21-ամյա իտալացուն: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Թուրինյան ակումբը հույս ունի, որ ֆուտբոլիստը կհամաձայնի տեղափոխվել, եթե այս մրցաշրջանում «Ռոման» չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: «Գայլերը» չեն ցանկանում բաժանվել երիտասարդ աստղից:
2020/2021 մրցաշրջանում Ձանիոլոն ոչ մի հանդիպում չի անցկացրել հռոմեական թիմում: Խաղացողը վերականգնվում է ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքից: