Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ատալանտան» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Կալյարիի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Խաղը կայացել է Կալյարիի «Յունիպոլ Դոմուս» մարզադաշտում։
Հանդիպման միակ գնդակը 66-րդ րոպեին հեղինակել է «Ատալանտայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն։
Նշենք՝ «Ատալանտան» իր պատմության մեջ առաջին անգամ 10 անընդմեջ հաղթանակ է տարել Ա սերիայում։ Բերգամոն ներկայացնող ակումբի հաղթական շարանը սկսվել է «Ջենոայի» հետ 7-րդ տուրի հանդիպումից (5։1)։ Այդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 5-ին։
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ատալանտան» առաջին տեղում է: Թիմը 16 հանդիպումներից հետո վաստակել է 37 միավոր և հինգ միավորով գերազանցում է իր ամենամոտ հետապնդողին՝ «Նապոլիին», սակայն նեապոլիտանական ակումբը մեկ խաղ պակաս ունի։
«Կալյարին» վաստակել է 14 միավոր և 15-րդ տեղում է։

























































