Ռուսական «Ռոստովը» շուտով պայմանագիր կստորագրի «Տոկիոյի» կիսապաշտպան Կենտո Հասիմոտոյի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բժշկական զննումից հետո, ռուսական ակումբը չորս տարվա պայմանագիր կստորագրի 26-ամյա կիսապաշտպանի հետ: Ճապոնացու հետ կնքվելիք պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցվախ են:
«Տոկիոյի» կազմում նա անցկացրել է 165 հանդիպում և դարձել ՝ 17 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը Հասիմոտոյին գնահատում է 1,2 միլիոն եվրո: Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: