ՌՊԼ-ի հունիսի ամսվա լավագույն գոլ է ճանաչվել 23-րդ տուրի խաղում «Ռոստովի» 17-ամյա կիսապաշտպան Ռոման Ռոմանովի խփած գնդակը «Սոչիի» դարպասը (10-1):
Ըստ ՌՊԼ- ի մամուլի ծառայության, այդ գոլի օգտին քվեարկել են Match Premier հեռուստաալիքի երկրպագուները և փորձագետները: Լիգան իր հերթին քվեարկել է Էրիկ Բիկֆալվիի գոլի օգտին:
📢 Лучшим в июне стал гол 17-летнего полузащитника «Ростова» Романа Романова в ворота «Сочи»!
— Тинькофф Российская Премьер-Лига (@premierliga) July 4, 2020
📊 За него проголосовали болельщики и эксперты телеканала МАТЧ ПРЕМЬЕР. РПЛ отдала свой голос за гол Эрика Бикфалви.#ЛучшийГолМесяца #ТинькоффРПЛ pic.twitter.com/mSZdlwEMNw
Հիշեցնենք, որ այս հանդիպումը վերածվեց սկանդալի: «Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ թվում կիսապաշտպան Խորեն Բայրամյանի։ Ակումբի 42 ներկայացուցիչ (մարզիչներ, անձնակազմ, ֆուտբոլիստներ) գտնվում են երկշաբաթյա կարանտինում, այդ թվում՝ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։
Ավելի վաղ ՌՖՄ-ն առաջարկել է հանդիպումը հետաձգել և այն խաղարկել հուլիսի 17-ին, սակայն խաղը հետաձգելու համար անհրաժեշտ էր երկու կողմերի համաձայնությունը։ «Սոչին» դեմ է եղել այդ տարբերակին։ «Սոչին», մրցելով «Ռոստովի» պատանիների հետ, հաղթեց ոչ ֆուտբոլային՝ 10-1 հաշվով։