«Վեսթ Հեմի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կգլխավորի «Բետիսը»:
Football-espana-ն հայտնում է, որ չիլիացի մասնագետը իսպանական ակումբի հետ համաձայնեցրել է երկամյա պայմանագիր և շուտով այդ մասին պետք է հայտարարվի պաշտոնապես:
Երկու շաբաթ առաջ իսպանական «Բետիսը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Խոան Սիցիլիային (Ռուբիին): Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո (0-1), ակումբի ղեկավարները հայտնել են իրենց որոշման մասին: