«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից առաջ։ Այսօր՝ մայիսի 28-ին, «Բետիսը» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում կհանդիպի «Չելսիի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին։
«Ես նրան համարում եմ իմ մարզիչներից մեկը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Նրա շնորհիվ եմ հասել այնտեղ, որտեղ հիմա եմ։ Մենք Մանուելի հետ աշխատել ենք չորս տարի՝ երկուսը՝ որպես ֆուտբոլիստ, երկուսը՝ որպես նրա մարզչական անձնակազմի անդամ։
Այնպես որ, ես շատ շնորհակալ եմ նրան իմ ձեռքբերումների համար։
Ես գնահատում եմ մեր հարաբերությունները և նրա տված խորհուրդները։ Նա ինձ ասաց, որ երբեք չփոխվեմ։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստներն ու մարզիչները հաճախ շտապում են փոխվել, բայց նա միշտ խորհուրդ է տվել հավատարիմ մնալ սկզբունքներին և ինքդ քեզ», — Մարեսկայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

























































