Իսպանական «Բետիսը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Խոան Սիցիլիային (Ռուբիին): Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո (0-1), ակումբի ղեկավարները հայտնել են իրենց որոշման մասին:
Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին և հաջողություն մաղթել նրան:
Ռուբիին կփոխարինի Ալեքսիս Տուխիլիոն, ով մինչև այս մրցաշրջանի ավարտը կկատարի գլխավոր մարզչի պարտականությունները:
Նա 2016-17 մրցաշրջանում արդեն ստանձնել էր այդ պաշտոնը:
Տուխիլիոն «Բետիսի» նախկին ֆուտբոլիստ է, ով թիմի պատիվը պաշտպանել է 1993-2000 թվականներին: