«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է հարձակվող Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Աթլետիկոյի» հետ խաղում (2-2) ֆրանսիացին դաշտ էր դուրս եկել միայն 90-րդ րոպեին.
«Ես նրա հետ մի քանի բառ եմ փոխանակել: Նա իսկական պրոֆեսիոնալ է ու տաղանդավոր տղա: Իրավիճակը չի ազդի նրա վրա, քանի որ նա շատ դրական է տրամադրված: Մենք 100 տոկոսով հույսեր ենք կապում Գրիզմանի հետ:
Գրիզմանը հիանալի ֆուտբոլիստ է, նա շատ կարևոր է թիմի համար: Երբ նա խաղում է, ինձ հարցնում են Ֆատիի մասին, և հակառակը: Բոլորը չեն կարող խաղալ»,- ասել է Սետյենը: