Լոս Անջելես Լեյքերսը պայմանագիր է կնքել պաշտպան Ջեյ Ար Սմիթի հետ: Այս մասին հաղորդվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի թիմի պաշտոնական կայքում:
34-ամյա բասկետբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Լեյքերսի կազմում նա կխաղա 21 համարի ներքո:
Սմիթը կփոխարինի Էվերի Բրեդլիին, ով նախկինում հրաժարվել էր մասնակցել վերսկսվող առաջնությանը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
2016-ին Սմիթը, «Լեյքերսի» ներկայիս առաջատար Լեբրոն Ջեյմսի հետ միասին, Քլիվլենդի կազմում դարձել է NBA չեմպիոն: