Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի «Բարսելոնա» տեղափոխությունից հետո ֆուտբոլային հանրությունը ակտիվորեն քննարկում է ֆուտբոլիստի խոսքերը, որը նա ասել է 2009 թվականին։
Պյանիչը 2009 թվականին հայտարարել էր, որ «Ռեալի» երկրպագու է ու դա միշտ այդպես է մնալու։
«Ես «Ռեալի» երկրպագու եմ Զիդանի և Ռոնալդոյի (Ֆենոմենո) ժամանակաշրջանից։ Սա իմ սիրելի թիմն է ու դա միշտ այդպես է լինելու»,-ասել էր Պյանիչը 2009-ին։
Հիշեցնենք, որ փոխանակման տրանսֆերի արդյունքում Պյանիչը տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ Արտուրը՝ «Յուվենթուս»։ Բրազիլացու համար «Յուվեն» վճարել է 72 միլիոն եվրո, իսկ Պյանիչի համար «Բարսելոնան»՝ 60 միլիոն։