Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է երկրորդ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնելու մտքից, հաղորդում է B92-ը։
Անցած երեքշաբթի սերբ թենիսիստի և նրա կնոջ մոտ հաստատվել էր Covid-19։ Ջոկովիչը հայտնել էր, որ 5 օր հետո երկրորդ անգամ է թեստավորվելու։
Սակայն որևէ մեկը Նովակին չի պարտադրել նորից թեստավորվել, ինչից հետո սերբ թենիսիստը հրաժարվել է 2-րդ անգամ թեստավորվելու մտքից։
Հիշեցնենք, որ Adria Tour ցուցադրական մրցաշարի ընթացքում Covd-19 էր հաստատվել Գրիգոր Դիմիտրովի մոտ։ Բուլղարացի թենիսիստից վարակվել էին Վիկտոր Տրոիցկին, Բորնա Չորիչն ու Նովակ Ջոկովիչը։