Սենեգալի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիոմանսի Կամարան յուրահատուկ խորհուրդ է տվել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Սադիոն պետք է հեռանա այնտեղից, եթե ուզում է նվաճել «Ոսկե գնդակը»: Նա հաղթեց այն, ինչը հնարավոր էր: Ժամանակն է առաջ շարժվելու:
«Լիվերպուլը» չի օգտագործում նրա լավագույն որակները: Մանեն ավելիին է արժանի»,- ասել է Կամարան:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մանեն դարձել է 15 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: