Տեղի ունեցան ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպումները: 86 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Գրիգորյանը պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող Ռաշիդ Կուրբանովին և դուրս մնաց հետագա պայքարից:
Հարկ է նշել, որ մինչև գոտեմարտի վերջին պահը Գրիգորյանը 8-6 հաշվով հաղթում էր, սակայն վերջում մրցակցի երկու միավորանոց հնարքի շնորհիվ հաշիվը հավասարվեց՝ 8-8, և Կուրբանովը հաղթող ճանաչվեց։
Հիշեցնենք, որ մրցաշարում հանդես էր գալիս նաև Հովհաննես Մխիթարյանը, ով ևս դուրս է մնացել պայքարից: