«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Չելսիից» կրած պարտությունը (2-1) և «Լիվերպուլի» չեմպիոնությունը:
«Շնորհավորում ենք Լիվերպուլին, նրա մարզչին, երկրպագուներին և խաղացողներին: Նրանք արժանի են դրան: Այսօր մենք լավ խաղացինք, չնայած «Չելսիի» պաշտպանության դեմ հարձակվողներին խաղալը հեշտ չէ: Դժբախտաբար, մենք սխալներ թույլ տվեցինք: Մենք խաղացինք հիանալի նվիրվածությամբ մինչև վերջ:
Այս մրցաշրջանում մենք սկզբում միավորներ կորցրեցինք: Ոմանք անարդար են, իսկ ոմանք էլ՝ այսօրվա նման սխալների պատճառով: Մենք պետք է ավելի կայուն լինենք: Երկու մրցաշրջան առաջ մենք 25 միավորով առաջ էինք «Լիվերպուլից»: Մեկ տարի անց նրանք մեզ հասան: Հիմա հերթը մերն է նրանց հասնելու: Բայց ամեն տարի չես կարող հաղթել», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Սիթիի» մամուլի ծառայությունը: