Բրազիլիայի հավաքականի լեգենդ, «Վայլադոլիդի» ներկայիս սեփականատեր և նախագահ Ռոնալդոն հայտնել է, որ իր ակումբը պատրաստ է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին, տեղեկացնում է Mundo-ն:
«Եթե նրա գործերն այնքան էլ լավ չընթանան «Ինտերում», պատրաստ ենք մեր թիմում ընդունել Ալեքսիսին»,- ասել է բրազիլացին:
Հիշեցնենք, որ չիլիացին վարձավճարով է հանդես գալիս միլանյան ակումբում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 17 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: