«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը բարձր է գնահատել մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղամակարդակը:
«Ես կասկած չունեմ, որ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չվաճառի Պոգբային, նա շատ օգուտ կբերի թիմին: Նրա գոլերն ու փոխանցումները շատ լավն են: Հուսով եմ, որ տնտեսական խնդիրների պատճառով եվրոպական ակումբները չեն կարողանա ֆուտբոլիստների վրա ծախսել 80-100 միլիոն եվրո, իսկ Պոգբան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»:
Կարծում եմ, որ նա համաշխարհային մակարդակի միակ ֆուտբոլիստն է «Մանչեսթեր Յունայթեդում»: Երկու տարի առաջ Դե Խեան նույնպես նրանցից մեկն էր», – ասել է Նևիլը իր podcast-ում:
27-ամյա ֆրանսիացին Անգլիայի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում՝ կատարելով երկու գոլային փոխանցում: